«Ազգային վերնախավի անգործության դեպքում կոչնչանան և՛ ազգը, և՛ պետությունը»․ Արման Մելիքյան
219
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2026 թ., 01:06
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասվում է, որ պետությունն է ազգի գոյության երաշխավորը, և այստեղ ես կուզեի մի էական ճշգրտում անել: Բանն այն է, որ պետությունն ազգի ինքնակազմակերպման ձև է, մի գործիք, որի միջոցով ազգը կառուցում է իր ներքին կյանքն ու արտաքին հարաբերությունները: Բայց գործիքն ինքնին որևէ բանի երաշխավորը լինել չի կարող: Թե՛ ազգի, թե՛ ազգային պետության գոյության միակ երաշխավորն իրականում ազգային վերնախավն է՝ քաղաքական, հոգեմտավոր, տնտեսական ու ռազմական ընտրանին, որի անգործության դեպքում կոչնչանան և՛ մեկը, և՛ մյուսը: Կարևոր է այստեղ ճշգրիտ շեշտադրումը, քանի որ դրանից է կախված, թե ինչն ենք համարելու էական և ինչը՝ երկրորդական, ինչպես կփոխկապակցենք երևույթի ներքին էությունը, դրա արտաքին դրսևորումերի հետ»։ Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
