Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.

Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու բեռնատարը

265
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2026 թ., 22:18
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու բեռնատարը

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։