Խուլիգանության դեպք՝ Երևանում
![]() Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի 56 հասցեում ծեծկռտուք և վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, իրավապահների ժամանելուն պես մի խումբ անձինք դիմել են փախուստի, սակայն նրանցից երկուսի փախուստը կանխվել է։ Վերջիններս խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և իրենց կողմից շահագործվող «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ ձերբակալվածները Երևանի բնակիչներ 28-ամյա Մացակ Ա-ն և 28-ամյա Սերյոժա Ա-ն են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել են նաև 2 «Toyota» և մեկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
