Երևան`   +31 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հուլիսի, 2026 թ.

«Փոխանակ ՀՀ-ի հիմնախնդիրներով զբաղվի, մանկապարտեզի զուգարանակոնքերն է ստուգում»․ Ոսկան Սարգսյան

74
Այսօր, 15:54
«Փոխանակ ՀՀ-ի հիմնախնդիրներով զբաղվի, մանկապարտեզի զուգարանակոնքերն է ստուգում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետի պաշտոնից այնքան է իջել , որ մանկապարտեզի զուգարանակոնքերով է զբաղվում
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ չնախատեսված այց է կատարել վերջերս կառուցված մանկապարտեզներից մեկը, այնտեղ զուգարանակոնքի վրադիրները ջարդված են կամ բացակայում են, ինքը հրահանգել է այդ մանկապարտեզի տնօրենին ազատել աշխատանքից։ Նախ՝ մանկապարտեզները համայնքային ենթակայության հիմնարկներ են, ի պաշտոնե վարչապետը իրավունք չունի հրահանգել, որպեսզի մանկապարտեզի տնօրենին պաշտոնից ազատեն։ Ամենակարևորը ՝ Նիկոլ Փաշինյանը թագավորի չափ մեծ լիազորություններ է կենտրոնացրել իր ձեռքին, սակայն փոխանակ ՀՀ-ի հիմնախնդիրներով՝ երկրի անվտանգության հայեցակարգով, ՌԴ ՀՀ-ից գյուղմթերքների, կոնյակի արտահանման արգելքի չեղարկմամբ, ՀՀ տնտեսական զարգացման մոդելի մշակմամբ և այլնով զբաղվի, մանկապարտեզի զուգարանակոնքերն է ստուգում։ Շոուն պետք է շարունակվի, շոուն շարունակվում է»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան