Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ «Ուզում առանձնահատուկ նշել, որ մենք իսկապես խաղաղ պայմաններում ենք ընտրություններ անցկացնում, Հայաստանում հաստատվել է խաղաղություն: Մենք կարողացել ենք, իշխանությունը, ես ի նկատի ունեմ, տվյալ դեպքում՝ Կառավարությունը և Դուք՝ Ձեր վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, կարողացել եք հասնել մի այնպիսի իրավիճակի, որ մենք հիմա հարևանների հետ, ըստ էության, այլևս վիճելի խնդիրներ չունենք, որոնք կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել: Ընդհակառակը՝ այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ վերջնականապես դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բարիդրացիական հարաբերություններ հաստատել և միմյանց օգտակար լինել»,- հանդիպման ժամանակ նշել է Խաչատուրյանը։ «․․․Չնայած ընտրությունների ընթացքում, գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, բայց, այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ առաջանում են պրոբլեմներ, այդ պրոբլեմները նաև նոր հնարավորություններ են բերում, այդ թվում՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացնելու բալանսավորված և բալանսավորման տնտեսական քաղաքականությամբ, ինչի երևույթները տեսնում ենք»,- նշել է Փաշինյանը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
