«Ծառուկյանը դուրս է մնում խաղից, իսկ Փաշինյանն ավարտին է հասցնում Սերժ Սարգսյանի սկսածը»․ Գոռ Մադոյան
68
Այսօր, 01:06
Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծառուկյանը լինելով Հայաստանի, Կոտայքի ու Աբովյանի ամենահարուստ մարդը գեթ մի այգի, մի լավ մշակված պահպանված հասարակական տարածքը, մի համալսարան ու հանրային նշանակության ու ազդեցության պրեոկտ արած չկա հանրության շահի համար, ինչ էլ արել ա գլխավորապես բիզնես շահով պայմանավորված ա եղել ու իր քաղաքական կապիտալի համար: Ինչի եմ այսքանը գրում, քանի որ եթե նույնիսկ նրան ունեզրկեն ու սննկացնեն (որին չեմ հավատում, նույնիսկ Սերժը Խաչատուր Սուքիասյանին, այնուամենայնիվ, չկարողացավ սննկացնել), հանրությունը ծափ կտա կամ ուղղակի անտարբեր կլինի: Խոշոր կապիտալը շարունակում ա մնալ ոչ լեգիտիմ, ու դա գիտեն թե՛ դրա տերերը, որոնք հլու ենթարկվում են իշխանությանը, մուծվում ու շարունակում վայելել իրենց երաշխիքները քաղաքականությանը չխառնվելու պայմանով, թե իշխանությունը, որ Ծառուկյանին հերթական անգամ չեզոքացնելով, հստակ ուղերձ ա հղում մյուս կապիտալիստներին: Հարկավ, Փաշինյանը Պուտին չի, ոչ էլ Ծառուկյանը՝ Խոդորկովսկի, բայց կապիտալի վերաձեւում, ոլորտների վերաբաժանում ու ազդեցության նոր խմբերի առաջ գալը Հայաստանում հստակ տեղավորվում ա Ռուսաստանում նույն պրոցեսների տրամաբանության ու շարունակության ծիրում: Պատահական չէր, որ Ծառուկյանի ձերբակալման մասին խոսակցություններն ու ազդակները կային արդեն նախընտրական փուլում, որից ինքը Ծառուկյանն էր խոսում նույնիսկ, բայց նրան ձերբակալեցին Միշուստինի հետ հանդիպումից հետո: Այլ հարց, թե ինչքան հեռու կգնա Ծառուկյանի ահռելի կապիտալի մասնատման ու վերաբաժանման պրոցեսը: Այդ իմաստով Ծառուկյանը չկարողացավ այս տարիների ընթացքում փոխել թե՛ իր իմիջը, թե՛ նաեւ այդ կապիտալը փոխանցել իր ժառանգներին՝ նրանց նաեւ քաղաքականություն բերելով, այնպես, որ հիմա էլ իրենք երաշխիքներ ստանան նոր ստատուս քվոյում: Ինքը չարեց բայց բազմաթիվ օլիգարխներ ու նախկին նախագահներ հաջողությամբ դա արեցին: Այդ իմաստով այս ընտրությունների ամենավառ արդյունքը հին կապիտալի ռեբրենդինգն էր նոր դեմքով, էլիտայի վերարտադրությունը, որը հաստատվեց խորհրդարանի նոր կազմով: Ծառուկյանը, լինելով մաստոդոնտ, լինելով նոր իրողություններին չադապտացված նախահեղափոխական Հայաստանի կապիտալիզմի դինոզավր, հիմա դուրս ա մնում խաղից։ Իսկ Փաշինյանն, ըստ էության, ավարտին ա հասցնում Սերժ Սարգսյանի սկսածը: Ու սա շատ լավ դաս կլինի նաեւ ապագայի համար, խոշորների համար դաս: Իրենց տեղը ճանաչելու, իրենց չափը իմանալու ու համակերպվելու նոր խաղի կանոններին»: