Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 հունիսի, 2026 թ.

«Սրա վերջը շատ վատ է լինելու». Սուրեն Սահակյան

51
Երեկ, 23:48
«Սրա վերջը շատ վատ է լինելու». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկասկած, բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան ստեղծելու կառավարության ձգտումը մարդկանց անօտարելի իրավունքները սահմանափակելու, ցանկացած ընդդիմադիր խոսք ասողին հետևելու, նրա խոսքը ճնշելու առաջնային նպատակն ունի։ Բայց էս մասին վերջին օրերին ով չի ալարել՝ գրել ու խոսել ա։ Գրառմանս նպատակը ձեր ուշադրության ֆոկուսը մի այլ երևույթի վրա կենտրոնացնելն ա։
Ամենայն հավանականությամբ դուք նկատեցիք, որ մեր լուսավոր քաղհասարակության ու գրպանային մտավորականության որոշ ներկայացուցիչներ էս որոշման դեմ սկսեցին հանդես գալ միայն էն բանից հետո, երբ Ռուսաստանում նույնանման կարգավորման մասին հայտարարեց Պուտինը։ Մինչև էդ գերեզմանային, քար լռություն էր։ Հռետորական հարց ա առաջանում՝ մի՞թե էդ որոշման ամենաքննադատելի կողմ էն ա, որ դա Ռուսաստանում ու նման բռնապետական ռեժիմներով այլ երկրներում ա ընդունվել։ Եթե տենց չլիներ, նորմալ կլինե՞ր ամեն ինչ։
Ավելին, վստահաբար, եթե Կրեմլը նույն օրերին հանդես չգար նման նախաձեռնությամբ, նրանք իրար հերթ չտալով արդարացնելու էին Նիկոլի էս քայլը։ Իսկ ցանկացած մեկին, ով կհամարձակվեր ընդվզել թվային էս ձեռնաշղթաների դեմ, ակնթարթորեն կնքելու էին իրենց հերթապահ պիտակներով՝ է՛լ ռսի ագենտներ, է՛լ ընտրակաշառք ստացողներ ու վերցնողներ, է՛լ աբիժնիկ նախկիններ, է՛լ Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնողներ, է՛լ հիբրիդային պատերազմի գործակալներ։
Խոշոր հաշվով, Հայաստանում ապրողների ու մեր երկիր ոտք դնողների յուրաքանչյուր քայլին հետևելու, անձնական տվյալների պաշտպանության միտքն իսկ ոչնչացնելու ու ազատությունները սահմանափակելու էս որոշումը նրանց, ժողովրդական լեզվով ասած, տանձին էլ չի։ Կարևորը Պուտինի դեմ պայքարի իմիտացիան ա, որովհետև հիմա դրա համար թոթոլ բյուջե կա։
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ՔՊ-ն ու իր կառավարությունը մեզ նենց ռաֆինացված ավտոկրատիայի ճանապարհով են տանում, որի նմանը նախկինում պատկերացնելը պատժի արժանի հիմարություն կլիներ։ Իսկ դուք շատ լավ գիտեք, որ ավտոկրատիան առանց ներքին ու արտաքին թշնամիների չի լինում։ Արտաքին դաշտում, քանի որ թուրքերի հետ հիմա «ընկերներ» ենք, թշնամին հռչակվել ա Պուտինը։ Բայց դրա ժամկետն էլ ա անցնելու։ Ներքին դաշտում մանևրելու տեղն ավելի մեծ ա և ուշադրությունը էստեղ ա կենտրոնացվելու։ Սկզբում դրանք օլիգարխներն էին, որոնք հետո դարձան ուղղակի հաջողակ գործարարներ, հետո՝ նախկինները, հետո՝ փախածները, հետո՝ ընդհանրապես արցախցիները, հետո՝ կալուգացիները։ Ու երբ էդ դիկտատուրան ձեր իսկ լուռ աջակցությամբ վերջնականապես արմատներ գցի, նա ձեր հետևից ա գալու, ընդ որում՝ մեծ հավանականությամբ հենց էդ նույն Պուտինի հետ ձեռք-ձեռքի տված։ Քիչ-քիչ թշնամիները դո՛ւք եք դառնալու․ մոտենալու են ձե՛ր տներին։ Բայց քանի որ էդ ժամանակ արդեն բոլոր մնացածին բանտարկած կամ լռեցրած կլինեն, դուք ձեր պաշտպանության համար գոնե մի շուն չեք ճարելու, որ ձեր օգտին գոնե հաչա։
Ես շատերիդ հանդեպ մեծ հարգանք եմ ունեցել։ Էդ հարգանքի մնացորդները վկայաբերելով, ընկերաբար եմ ասում՝ շատ լավ կլինի, որ «Պուտինի դեմ» ձեր արդարամիտ պայքարին զուգահեռ՝ մի քիչ էլ ձեր, մեր ու մեր երկրի մասին մտածեք, թե չէ սրա վերջը շատ վատ ա լինելու, ահավոր վատ»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան