«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին
![]() Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ ընտրություններից հետո, սակայն Կիևը փորձեց հարված հասցնել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ ընտրություններից «մի քանի շաբաթ» առաջ Ուկրաինան հայտարարեց բանակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին, մինչդեռ ռուսական կողմը հայտարարեց, որ դա «քիչ հավանական է» քվեարկությունից առաջ, և դրանից հետո Մոսկվան պատրաստ է վերսկսել շփումները։ «Բայց վերջերս տեղի ունեցածը նույնպես բոլորին լավ հայտնի է։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, այսինքն՝ քվեարկության հիմնական օրը, փորձ արվեց Մոսկվայի վրա զանգվածային հարված հասցնել։ Առաջին հերթին, Մոսկվայի գոտի է մտել ավելի քան 1600 անօդաչու թռչող սարք։ Եվ երկրորդ՝ հարվածներ են հասցվել ընտրատեղամասերին։ Մի վայրում մեկը գտնվում էր դպրոցում։ Դպրոցը գործնականում ավերվել է», - ասել է Պուտինը (մեջբերել է ՏԱՍՍ-ը)։ Հիմա Կիևը պետք է «զգա պտասխանը», - զգուշացրել է Պուտինը և հավելել. «Եվ հասկանա, որ ոչ մի սադրիչ գործողություն, ոչ մի իրավիճակի սրում չի հանգեցնի նրանց ցանկալի արդյունքի։ Դրանք միայն կվատթարացնեն իրավիճակը նրանց համար»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
