Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Ես չեմ ուրախանում, որ իմ ազգի ողբերգությունը քաղաքական շահարկումների է ենթարկվում». Հենրիկ Պիպոյան

311
Երկուշաբթի, 29 հունիսի, 2026 թ., 03:12
«Ես չեմ ուրախանում, որ իմ ազգի ողբերգությունը քաղաքական շահարկումների է ենթարկվում». Հենրիկ Պիպոյան

Թարգմանիչ, գրող Հենրիկ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ՛, ես չեմ ուրախանում, որ իմ ազգի ողբերգությունը քաղաքական շահարկումների է ենթարկվում։ Ու ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ ով կճանաչի, ու ով չի ճանաչի ցեղասպանությունը։ Դա իրե՛նց խնդիրն է, ոչ թե իմ։
Ցեղասպանությունը համամարդկային հանցագործություն է. ամբողջ մարդկությունը պետք է այն ճանաչի, դատապարտի ու կանխի դրա կրկնությունը՝ հենց մարդկության համար, հենց աշխարհի համար, ո՛չ թե ցեղասպանվողը պիտի ընկնի երկրեերկիր ու խնդրի մարդկանց խելքի գալ։ Ինչի՞ս է պետք, հո պատվոգիր չի՞, որ ձգտում եմ ստանալ։ Դա խարան է մարդկության ճակատին, համամարդկային ամոթ է։
Չե՞ն ուզում՝ թող շարունակեն անպատիժ ցեղասպանել ու ցեղասպանվել, կոտորել ու կոտորվել, թող շարունակեն իրար հոշոտել։ Ի՜նձ ինչ»:

Աղբյուրը`   Հենրիկ Պիպոյան