9 անդամ և ոչ մի անկախ դատավոր. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ՍԴ-ն այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Գործերը միավորել են մեկ վարույթում, և դրանք քննվելու են դատարանի նույն նիստում։ Դիմել են «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, «Միասնության թեւերը», ԴՕԿ-ը, ԲՀԿ-ն, Արման Բաբաջանյանի և Հայկ Մարությանի կուսակցությունները։ Նիստը կսկսվի ժամը 11:00-ին: Զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է, քննությունն ընթանալու է բանավոր ընթացակարգով։ 9 հոգանոց ՍԴ կազմից 2 դատավոր՝ նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ու Արամ Զավենիչի նախկին կուսակից Արտակ Զեյնալյանը, չեն մասնակցելու քննարկումներին: ՍԴ որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն, հենց այս նպատակով էլ ՍԴ-ն չբավարարեց Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի բացարկի դիմումը: Գործող ՍԴ-ն ոտից գլուխ նիկոլահպատակ է, և այժմ պարզ է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը տիտանական ջանքեր գործադրում՝ ՍԴ-ն «զավթելու» համար: Այս կազմում մեկ մարդու միայն կարելի է գրագետ իրավաբան համարել՝ Երվանդ Խունդկարյանին, որին Փաշինյանը չի նշանակել: Հավանաբար, կասկածներ են ունեցել, որ 5 ձայն չեն ունենա, և իրենց ապահովագրելու համար Սաֆարյանին էլ պահեցին, թեև նա Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով նախորդ ընտրություններին էր մասնակցել, իսկ հայցվորներից մեկը Բաբաջանյանն է, ուստի կասկածի տակ է նրա անաչառությունը»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
