Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 հունիսի, 2026 թ.

«Ուժեղ բանակները կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ հրամանատարներ»․ Սենոր Հասրաթյան

102
Այսօր, 21:18
«Ուժեղ բանակները կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ հրամանատարներ»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ԱՆՀԱՍՑԵ ՈՒՂԵՐՁՆԵՐ» շարքից
Արցախյան առաջին պատերազմի մեկնարկային փուլում, երբ ինքնապաշտպանությունն իրականացվում էր տարանջատ գործող կամավորական ջոկատներով, հաջողությունը միշտ չէր, որ մեզ ուղեկցում էր:
Պատճառը ոչ այնքան ջոկատների անմարտունակությունը կամ անկազմակերպվածությունն էր, որքան միասնական հրամանատարության ներքո գործող բանակի բացակայությունը։ Բայց ասվածն ամենևին չի նշանակում, որ ունենալով միասնական հրամանատարության ներքո գործող բանակ, միանշանակ կարելի է հասնել երաշխավորված հաջողության։ Կայացած և ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ։ Քաղաքականության մեջ էլ նույնն է, հավատացեք»։

Աղբյուրը`   Սեներ Հասրաթյան