«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 2026թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, մեր կարծիքով, անցան համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, վախի մթնոլորտի տարածման, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և հետապնդումների ներքո: Ապօրինի հետապնդման ենթարկվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ: Քվեարկությունից երկու շաբաթ առաջ ապօրինի քրեական գործ հարուցվեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ նախընտրական արշավի բնականոն ընթացքը խափանելու և նրան մեկուսացնելու նպատակով: Անընդունելի այս գործելաոճն իշխանությունների կողմից շարունակվում է նաև այսօր: Ակնհայտ է, որ նման ռեպրեսիվ միջոցներով իշխանությունները չեն կարող երկարաձգել իրենց կառավարման տարիները: Հետապնդելով հայրենասեր գործիչներին, այլախոհներին՝ նրանք թուլացնում են երկրի դիմադրողականությունը, վտանգի տակ դնում անվտանգությունը: Բացի այդ այս գործելաոճով հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական պետություն, ինչպես որ խոստացել էին: Տպավորություն է, որ գործող իշխանությունը փորձում է ստեղծել նոր բռնապետություն և ձևավորել վախի համատարած մթնոլորտ՝ 1937թ. ստալինյան ռեպրեսիաների օրինակով: Հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ խիստ անհանգստացած են երկրում կատարվող իրադարձություններից և օրհասական այս պահին լռելու ու անտարբեր լինելու բարոյական իրավունք չունեն: Մի կողմից հայոց պետականության կորուստը կասեցնելու հրամայականը, մյուս կողմից՝ ապագայի հանդեպ պատասխանատվությունը, մեզ կանգնեցրել են մեր ձայնը հնչեցնելու պարտավորության առջև: Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում շինծու գործով ազատազրկված Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ազնվորեն լծված են պետության գոյության համար պայքարի գործին: Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին: Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին: 1․ Արթուր Սահակյան – ռեժիսոր 2․ Լևոն Հարությունյան – դերասան 3․ Սամվել Հարոյան – մշակույթի գործիչ 4․ Սամվել Թադևոսյան – ռեժիսոր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միաության անդամ 5․ Մարտին Վարդազարյան – կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ 6․ Գուրգեն Մելիքյան – վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր 7․ Թաթուլ Մանասերյան – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր 8․ Աշոտ Ավագյան – նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր 9․ Աննա Մայիլյան – երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ 10․ Լևոն Գալստյան – կինոսցենարիստ 11․ Ժիրայր Դադասյան – բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ 12․ Ներսիկ Իսպիրյան – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ 13․ Դավիթ Ամալյան – երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ 14․ Արամ Գևորգյան (Արամո) – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ 15․ Էմմա Պետրոսյան – երգչուհի, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ 16․ Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս 17․ Արշակ Զաքարյան – կինոռեժիսոր, սցենարիստ 18․ Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու 19․ Արտաշես Բախշյան – սոցիոլոգիական գիտությունների թեկնածու 20․ Լուսինե Հարոյան – սոցիոլոգ, հոգեբան 21․ Կարեն Արիստակեսյան – մշակույթի գործիչ 22․ Մուրադ Մշեցի – երգիչ, երգահան 23․ Սարգիս Բաղդասարյան – երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ 24․ Աշխունջ Պողոսյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ 25․ Արա Նախշքարյան – մշակույթի գործիչ 26․ Կարո Շահբազյան – մշակույթի գործիչ 27․ Դավիթ Վարդազարյան – արևելագետ (բգթ) 28․ Սամվել Գալստյան – երգիչ, երգահան, պրոֆեսոր 29․ Ռազմիկ Մարտիրոսյան – սոցիոլոգ, հասարակագետ 30․ Արմեն Մուսայելյան – տնտեսագետ, հասարակական գործիչ 31․ Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան 32․ Աստղիկ Ավետիսյան – ԵՊՀ դոցենտ 33․ Վահան Եղիազարյան – հասարակական և մշակութային գործիչ 34․ Տիգրան Արզումանյան – քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ 35․ Աղասի Թադևոսյան – մշակութաբան, դերասան 36․ Կարո Վարդանյան – գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ 37․ Արսեն Համբարյան – գրող, երգահան, երգիչ 38․ Հրաչ Գրիգորյան – Պետական կոնսերվատորիայի դոցենտ 39․ Թադևոս Տոնոյան – բանաստեղծ, բ. գ. թ., դոցենտ 40․ Տիգրան Չոբանյան – ճարտարապետ 41․ Ռոբերտ Եսայան – բանաստեղծ 42․ Հովիկ Վարդումյան – գրող, ՀԳՄ նախագահության անդամ 43․ Մենուա Սողոմոնյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
44․ Ցոլակ Ակոպյան – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
45․ Արմեն Մանվելյան – ՀՀ ԳԱԱ առաջատար մասնագետ 46․ Կարապետ Հակոբյան – ինժեներ-էկոլոգ 47․ Ռուբեն Հովհաննիսյան – մասսայական միջոցառումների ռեժիսոր 48․ Արմինե Սարգսյան – պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու 49․ Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր 50․ Դավիթ Կարապետյան – մշակույթի գործիչ