«Միակ ուղին պառլամենտի երեք խմբակցությունների վստահության քվեն ստացած անկուսակցական պրոֆեսիոնալ կառավարության կազմումն է». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետընտրական մտորումներ: Եվ այսպես, ավարտվեցին 2026թ. խորհրդարանական ընտրությունները: Արդյունքը՝ ընդդիմադիր երեք խոշոր քաղաքական ուժերի իշխանափոխության համար պայքարն հաջողություն չունեցավ: Քաղաքացիական պայմանագիրը պահպանեց հարաբերական մեծամասնությունը խորհրդարանում և կրկին կարող է վարչապետ ընտրել իր առաջնորդին: Սակայն ստեղծված իրավիճակը, կապված սահմանադրական մեծամասնության բացակայության հետ, կարող է դանդաղ սողացող քաղաքական ճգնաժամի և անկայունության պատճառ դառնալ: Եթե չի փոխվում սահմանադրութհունը՝ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը: ՉԿա խաղաղության պայմանագիր՝ փակ է մնում հայ-թուրքական սահմանը և շարունակվում է կոնֆլիկտոգեն/կիսապատերազմական իրադրության վերականգնման վտանգը: Հետևանքը նաև սահմանագծման և սահմանազատման գործընթացի տեղապտույտը և անկլավների ցավագին խնդրի պահպանումը: Վեց յոթ պատգամավորի առավելությամբ քաղաքական մեծամասնության կառավարությունը գտնվելու է չընդհատվող/պերմանենտ կոշտ բախման մեջ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների հետ, որոնք անհաշտ/արմատական/ծայրահեղ հակաիշխանական բնույթ ունեն: Նրանք, եթե վերցնեն մանդատները, երբեք էլ կառուցողական համագործակցային ձևաչափի մեջ չեն լինելու: Իշխանափոխությունից բացի, այլ ծրագրային նպատակներ չեն լինելու: Ներքին քաղաքական հակամարտությունը խանգարելու է արտաքին տնտեսա-քաղաքական խնդիրների լուծմանը: Իրանական և ուկրաինական ճգնաժամերի հետ կապված նոր զարգացումներ և նոր արտաքին ճնշումներ եմ կանխատեսում, որոնց դիմագրավելու համար հայաստանյան հասարակության բևեռացված պառակտումը երկու հավասար հատվածների, նույպես նպաստավոր չէ: Լավ, բայց ո՞րն է ելքը: Չէ՞ որ գեղեցիկ նկարագրությունների, փրկչական և կեղծ հայրենասիրական պաթոսախառն ճառերի ու դարակազմիկ մտքերի պակաս չունենք: Բայց կոնկրետ իրատեսական և ազգանպաստ առաջարկներ գրեթե չկան: Հենվելով պատմության և քաղաքագիտության ակադեմիական ոլորտում ունեցած շուրջ քառասուն տարվա փորձառության վրա իշխանության և ընդդիմության լիդերներին մի առաջարկ: Վերը նկարագրված մարտահրավերների հաղթահարման և ներքաղաքական կայունության միակ ուղին պառլամենտի երեք խմբակցությունների վստահության քվեն ստացած անկուսակցական պրոֆեսիոնալ կառավարության կազմումն է: Վերկուսակցական բնույթով, կլանային և օլիգարխիկ ազդեցություններից ազատ պրոֆեսիոնալների կառավարությունն է, որ կկարողանա հաղթահարել ներքին և արտաքին մարտահրավերները»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
