Դատարանը մերժել է «Հանրային ռադիո»-ի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ ՀՀԽ-ի
![]() Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Մալվինա Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի: Այս մասին «Առավոտ»-ին ասել է Գարեգին Խումարյանը: Հիշեցնենք, որ Խումարյանը պահանջում էր 29.07.2024 թվականին Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի նիստի շրջանակներում Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը ճանաչել ոչ իրավաչափ: «Դեռ փաստաբանների խմբի հետ չենք հանդիպել այս հարցերի շուրջ, դժվարանում եմ որոշում հայտնել այս պահին, մերժման հիմքերին ծանոթ եմ, բայց չեմ ուզում այս պահին գնահատական տալ, որովհետեւ առանձնապես կոմպետենտ չի լինի ասածս»,- Aravot.am-ին ասաց Խումարյանը՝ չբացառելով, որ այնուամենայնիվ կբողոքարկի առաջին ատյանի դատարանի որոշումը: Անդրադառնալով նախորդ տարի իրեն առաջադրված մեղադրանքին՝ կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ, ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, բացարձակապես անհիմն մեղադրանք է, դատաքննության փուլում է. «Այդ քրեական գործը ուղիղ շարունակությունն է Հանրային հեռարձակողի խորհրդի դեմ իմ հայցին»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
