«Կարևոր է, որ մեր հասարակությունը քաղաքական պրոցեսների գնահատման հարցում առանցքային ելակետ դարձնի տնտեսությունը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Չափազանց կարևոր է, որ մեր հասարակությունը քաղաքական պրոցեսների գնահատման հարցում առանցքային ելակետ դարձնի տնտեսությունը, տնտեսական պրոցեսների տրամաբանությունը: Հայաստանի միջազգային հեղինակության և վստահելիության չափիչը ու չափանիշը պետք է լինեն ոչ թե Փարիզից, Վաշինգտոնից, Բրյուսելից կամ որևէ այլ մայրաքաղաքից հնչող պաթետիկ կենացները, ինքնիշխանության մասին դատարկախոսությունները՝ որոնց ներքո գերազանցապես Հայաստանում հակառուսականության խթանումով իրենց աշխարհաքաղաքական խաղերը առաջ տանելն է, այլ ոչ թե Հայաստանի իրական ինքնիշխանության աջակցելը, այլ պետք է միջազգային հեղինակության ու վստահելիության չափիչ լինեն Հայաստանի հանդեպ կոնկրետ ներդրումային ծրագրերը: Իսկ դրանք՝ չկան: Ընդ որում, կրկնեմ՝ ներդրումային ծրագրերը, այլ ոչ թե ֆինանսական աջակցությունները: Որովհետեւ այդ աջակցությունները, օգնություններն ու դրամաշնորհները դեգրադացնում են տնտեսությունը, ոչ թե նպաստում վերելքին: Ինչպես որ սոցիալական նպաստներն են դեգրադացնում մարդուն և նրան դեմոտիվացնում աշխատանքի իմաստով, այդպես էլ այդպիսի ֆինանսական օժանդակություններն են դեգրադացնում տնտեսոթյունը: Հետևաբար, Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը: Որովհետև չկա ավելի պրագմատիկ շրջանակ, քան ներդրողները: Եթե նրանք պատրաստ են աշխատել Հայաստանի հետ, ուրեմն վստահում են: Եթե ոչ, ապա քաղաքական մայրաքաղաքներից հնչող ոչ մի պաթոս չի կարող լինել Հայաստանի իրական նշանակության ցուցիչ: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում հետևողականորեն ձևավորվի հանրային կարծիքի ձևավորման այդ նշաձողը, որ հասարակությունը իրավիճակը գնահատի նույն պրագմատիզմով: Հայասանում այդ իմաստով մեդիագրագիտության փոխարեն, պետք է ետեւողական եւ լայն աշխատանք կատարվի տնտեսական գրագիտության ուղղությամբ, որպեսզի Հայաստանի հանրությունը առավել դիմադրունակ լինի քաղաքական նենգափոխումների նկատմամբ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Օլիգարխիայից խլվող բիզնեսների փաստի վրա ուրախացողների համար 2 վատ նորություն ունեմ»․ Վարդուհի Սարգսյան
16603:06
«Հունիսի 21-ին՝ ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը»․ Լևոն Ազիզյան
154Երեկ, 23:42
«Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին ու Կոթիին»․ Ոսկան Սարգսյան
139Երեկ, 21:36
«Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին»․
152Երեկ, 20:30
«Հունիսի 21-24-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
155Երեկ, 20:12
Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու, նրանցից մեկը խեղդվել է
262Երեկ, 19:29
