«ՀՀ «ընտրակաշառակեր» քաղաքացին է մեղավոր երկրի քաղաքական կարկառունների քաղաքական անբավարարության համար». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ «ընտրակաշառակեր» քաղաքացին է մեղավոր ու պատասխանատու երկրի քաղաքական կարկառունների քաղաքական անբավարարության համար: Դե եթե մեր քաղաքացին այդպիսին է, թող չտրտնջա ո՛չ Փաշինյանի՝ վարչապետ մնալու, ոչ էլ այդ կապակցությամբ նեղված ընդդիմության կողմից պատգամավորական քսիվները վերցնելու պատրաստակամության համար: Այս ամենի մեղավորը հայտնի է ու հանրահռչակված՝ դա նույն ինքը՝ ՀՀ հպարտ, բայց ընտրակաշառակեր քաղաքացին է, որը պարտավոր էր մերժել, օրինակ, թոշակների բարձրացումը, կամ հունիսի 7-ին վարչապետ դարձող նոր անձի շռայլած բարիքներն ու խոստումները: Եվ սրա համար այդ մեղսագործ քաղաքացին քաշելիք ունի հաջորդ հինգ տարիների տեսքով: Մինչդեռ իրենից սրտնեղած տղերքը ձեռքները վրան թափ կտան ու կզբաղվեն իրենց բուն գործով»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
