Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 21 հունիսի, 2026 թ.

«Հունիսի 21-ին՝ ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը»․ Լևոն Ազիզյան

76
Երեկ, 23:42
«Հունիսի 21-ին՝ ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունիսի 21 – Աստղագիտական ամառ, ամառային արևադարձ․
Հունիսի 21-ը բարձր Արևի օր, Հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ 2026 թվականի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը։ Արևը, շարժվելով խավարածրի երկայնքով, կհասնի իր ամենահեռավոր դիրքին երկնային հասարակածից դեպի Հյուսիսային երկնային բևեռ ազդարարելով աստղագիտական ​​ամռան սկիզբը է Հյուսիսային կիսագնդում։
Միևնույն ժամանակ, Հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ Սա տեղի է ունենում, քանի որ ամառային արևադարձի ժամանակ Արևը ծագում է հյուսիս-արևելքից և մայր է մտնում հյուսիս-արևմուտքից, կեսօրին հասնելով հարավում հորիզոնի վերևում իր ամենամեծ բարձրությանը։ Այսպիսով, հունիսի 21-ի կեսօրին Հյուսիսային կիսագնդում կարելի է դիտարկել տարվա ամենակարճ ստվերները և ամենաբարձր Արևը։
Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 02 րոպե։ Համեմատության համար, ձմեռային արևադարձի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանում ցերեկվա տևողությունը ընդամենը 9 ժամ 19 րոպե է»։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան