«Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը». Միքայել Աջապահյան
![]() «10 օր հետո կլրանա իմ ապօրինի կալանավորման մեկ տարին, և ես փառք եմ տալիս աստծուն այսպես սքանչելիորեն ինձ պարգևատրելու համար: Բացառությամբ առաջին ատյանի դատարանում իմ ինտելեկտի խոշտանգմանը՝ մեր սիրելի դատախազների կողմից: Մնացած բոլոր օրերը սքանչելի էին՝ Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազաի հետ եղբայրական զրույցներով: Վերջին 4 ամսում էլ առանձնության սքանչելի հնարավորության համար շնորհակալ եմ հարգարժան դատարանին, որ արգելեց ցանկացած շփում, բացառությամբ 4 հոգու: Եվ ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասել, որ սրանք իմ կյանքի լավագույն օրերն էին, երբ ոչ մի մտահոգություն չունես: Իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, խնդիրներ լուծելու, միայն մտածի աղոթելու, անցած կյանքը վերլուծելու, վերաիմաստավորելու մասին: Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պետք է հայտնեմ նրանց, ովքեր այս պահերն իրենց նպատակների համար օգտագործելու համար ստեղծեցին: Իրենք պիտի պատասխան տան եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ՝ անպայման և խստագույնս: Որովհետև մեկ տարի է՝ ես անազատության մեջ եմ լրիվ ապօրինի: Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի հետ, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղավոր չեմ ճանաչում, չեմ ճանաչի: Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև և մնում եմ անմեղ: Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում ՀՀ-ին և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ «հանուն» Հայաստանի Հանրապետության»,- դատական նիստին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
