Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության միջնորդությունը
![]() Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը՝ Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով: Հայաստանը ներկայացրել էր փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։ Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել Հայաստանի Կառավարության ներկայացված բոլորը փաստարկները վարույթի նախնական փուլում առանձին քննության առարկա դարձնելու համար։ Հայաստանի էական փաստարկներից է այն, որ Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված «ներդրող» հասկացության պահանջներին, ինչպես նաև խախտել են այդ համաձայնագրի 9(2)-րդ հոդվածի պահանջները։ Այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Աղբյուրը` ՀՀ կառավարություն |

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
134Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
13515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
19509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
63009.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
17608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
14108.09.2026, 11:18
