«Մեզ համար էլ է այս ամենը շոկային, որովհետև երեխաները միշտ կազմակերպված են եղել»․ Անի Սաֆարյան
![]() «4 քույրերը և եղբայրը 2024թ․ հոկտեմբերից հաճախում են «Օրրան» բարեգործական կազմակերպություն։ Նրանք շատ կազմակերպված, դաստիարակված երեխաներ են, մեկը մյուսին միշտ աջակցում, օգնում են։ Վարքային, կրթական առումով ոչ մի խնդիր չենք ունեցել երեխաների հետ։ Մեզ համար էլ է այս ամենը շատ շոկային, որովհետև իրենք միշտ կազմակերպված եկել են»,- «Մեդիահաբ»-ի եթերում ասել է Վանաձորի «Օրրան» կենտրոնի համակարգող Անի Սաֆարյանը։ «Քույրիկներից 2-ը միշտ 1-ն անց կես են տանից դուրս գալիս, որ հասնեն կենտրոն, իսկ մեծ քույրիկը եղբոր հետ սպասում է, որ փոքրին մանկապարտեզից վերցնի, նոր գան։ Այստեղ միշտ մտնելու ժամը ֆիքսվում է։ Այդ օրը մեծ քույրը, երբ գրանցվում է, տեսնում է, որ մյուս 2 քույրերը չեն եկել ու չեն գրանցվել։ Զանգահարում ենք ծնողին՝ պարզելու իր մոտ են, թե չէ, ու դրան զուգահեռ լրատվականում նյութ է հրապարակում, որ բնակիչներից մեկը տեսել է, որ կարմիր շորերով երեխա գետն է ընկել, ու քանի որ իրենց տունը գտնվում է գետին շատ մոտ, հարկ ենք համարում գնալ տուն՝ տեսնելու երեխեքը տանն են, թե չէ։ Մեծ քրոջ և մոր հետ գնում ենք տուն, տեսնում, որ տանը չեն, փնտրում ենք տարածքում, տեսնում, որ երեխաները չկան ու դիմում ենք ոստիկանությանը»,- մանրամասնել է Սաֆարյանը։ Հիշեցնենք, որ Փամբակ գետն ընկած քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
