Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր

200
Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ., 12:54
«Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր

«Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում, երեխեքիս եմ ուզում»,- «Մեդիահաբ»-ի եթերում ասել է երեխաների մայրը, որոնց փնտրում են Փամբակ գետում։ «Ես գործի էի գնացել, առավոտ Նադեժդայիս ճանապարհեցի քննության, Նարեկն էլ Նանեին տարել է պարտեզ՝ էդ նույն գետի վրայով, ու եկել տուն։ Զանգեցի, Նադեժդան ասաց՝ քննությունը տվել, եկել եմ։ Երեխեքը խնամքի կենտրոն են գնում, ասացի՝ քիչ ուշոտ կգնաք կենտրոն, որ քույրիկը պարտեզում զարթնի, վերցնեք, նոր գնաք, ես չեմ կարա դուրս գամ գործից։ Նարինես Նարեին վերցրել, գնացել է ու չկան։ Երբ տանը գտնվող երեխեքս գնացել են Նանեին պարտեզից վերցնեն, հետո գնացել կենտրոն, որ բերեն մյուս քույրերին, տեսել են, որ էնտեղ ստորագրած չէ, 2 քույր չկան։ Հետո վայբերով ծնողները մեկը մյուսին գրել է, որ գետը երեխա է ընկել»,- ասել է մայրը։

Փամբակ գետում 7 և 13 տարեկան երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Փամբակ գետն ընկած երեխաների մայրը մանրամասներ է պատմում