«ԱԺ-ն լեգիտիմ չէ, ուստի նրանից ածանցվող մարմինները, ներառյալ՝ կառավարությունը, լեգալ չեն». Արմեն Աշոտյան
![]() ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստաբանների միջոցով կալանավայրից «Անիֆեյք»-ին է փոխանցել հերթական հոդվածը: Ներկայացնում ենք այն ստորև. 2. Միայն ընտրական մեխանիզմներով ընդդիմությունը հաջողության հասնել չի կարող և չէր կարող: Փողոցային և քաղաքական տիրույթի մյուս պայքարներն իմպերատիվ են: 3. Ընտրությունները կեղծվում էին ընտրական օրվանից առաջ, նույն օրը և հետո: Նիկոլական «հաջողության բանաձևը» հստակ էր՝ ռեսուրսներ, վախ, նախընտրակաշառք և Արևմուտքի «OK»: 5. Նոր ԱԺ-ն, ուստի, լեգիտիմ չէ (որքան էլ Փաշինյանը փորձում էր մաքրվել 2021-ի ընտրություններից հետո կառավարության գործունեության արդյունքում ոչլեգիտիմության փաստից: Եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, ուստի նրանից ածանցվող մարմինները, ներառյալ՝ կառավարությունը, և որոշումները լեգիտիմ լինել չէին կարող): 6. ԱԺ-ն և նրա հաստատվելիք կառավարության գալիք ծրագիրը նաև լեգալ չեն, քանզի հենց ամենասկզբից խարխլված են նրա ձևավորման իրավական հիմքերը (ԿԸՀ որոշումներ): 7. Ընդդիմությունն իր բոլոր բաղադրիչներով պարտավոր է գործել միասնական, և դրա ուղղությամբ կատարվող առաջին քայլերը ողջունելի են և շարունակություն պահանջող: 8. Հայտնի շրջանակների կողմից նույնիսկ այս վիճակում Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին թիրախավորելը հոգեկան հիվանդություն է հիշեցնում: Սահմանադրության հետ կապված շահարկումները ստիպում են ինձ ասել, որ «անմիաբան ընդդիմությանը Սահմանադրությունն է խանգարում»: Եթե որոշ շրջանակներ սեփական թերությունների և սխալների դեմ պայքարեին նույնքան, որքան մեր դեմ, գուցե ավելի հաջողակ լինեին: 9. Մանդատները վերցնելը և պայքարի բոլոր քաղաքական մեթոդները մեկտեղելը, կարծում եմ, ճիշտ է: Սակայն դրանից առաջ պետք է իրականացնել սեփական թեկնածուների լիարժեք և ազնիվ վեթինգ՝ կանխելու համար անխուսափելի «մանդատագողության» փորձերի հաջողությունը: 10. Հայաստանի նորանկախ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ընդդիմության այս կամ այն ուժը մեղադրել է օրվա իշխանություններին իրենց ձայները նվազեցնելու մեջ: Սակայն առաջին անգամ է, երբ ընդդիմադիր ուժերից մեկի ձայները ոչ թե պարզապես և փաստահեն նվազեցվել են, այլ ուղիղ եթերում տեղի է ունեցել մի ամբողջ ֆրակցիայի ամպուտացիա ԱԺ-ից: Եթե նախորդ բոլոր իշխանություններին Փաշինյանը մեղադրում էր ընտրակեղծարարության մեջ, ապա հիմա նա պատմության մեջ մտավ՝ նաև որպես ընտրագող: 11. Փաշինյանի հետընտրական ագրեսիան վկայում է այն մասին, որ նա լավ գիտի, որ չի հաղթել, իսկ իր հայտարարած «հաղթանակը» սարքած է, անազնիվ: Որովհետև ազնիվ հաղթանակ տանողները փորձում են առավել սոսնձող, միաբանող, համազգային կեցվածք և կերպար ունենալ: Հ.Գ. Հին հռոմեացիք իրենց դեմ պայքարող առաջնորդներին ասում էին. «Կա՛մ հաղթի՛ր Հռոմին, կա՛մ հանձնվի՛ր»: Մասնավորապես այդպես ավարտվեց հռոմեացի զորավար Մարիոսի հանդիպումը Միհրդատ արքայի հետ: Նիկոլն իր քաղաքակրթական մակարդակով, անշուշտ, հռոմեացի չէ: Բայց ավելի կարևոր է այն, որ մեր իրականության մեջ հռոմեական բանաձևն այլ կերպ պիտի հնչի. «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն»: ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ «Վարդաշեն» ՔԿՀ 15.06.2026թ.»: |

«Առավել նողկալի և անարժանապատիվ տեսարան չեմ տեսել». Վարդան Ոսկանյան
800:48
«Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդն Ալիևի տուզիկն է». Բագրատ Միկոյան
4100:06
«ԱԱԾ-ն վերածվել է ՔՊ-ի անձնական օգտագործման կազմակերպության». Հարութ Ուլոյան
7700:00
Իշխանամերձ լրատվականը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ԱԱԾ-ի խցիկից (տեսանյութ)
68Երեկ, 23:48
«Ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից». Արտակ Բեգլարյան
74Երեկ, 23:30
Հաջիևը Հայաստան է ժամանել սահմանազատված հատվածով
86Երեկ, 23:24
