«Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը»․ Իշխան Սաղաթելյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Նիկոլ Փաշինյան, ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը» գրառմամբ։ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ընդդիմության ձայները կեղծված են և ընդդիմությունը լեգիտիմ չէ, այդ ձայները ձեռք է բերել ընտրակաշառքով։ Լսի՛ր, Նիկոլ Փաշինյան, այս երկրում եթե կա մի ընտրակեղծարար, դա ու ես, եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ, դա դու ես և քո քաղաքական թիմը։ Իսկ ընդհանրապես այս ձեռագիրը նույնն է, բան չի փոխվել իրենց մոտ․ հանձնել Արցախը՝ ասել, որ նախկիններն են արել, կեղծել ընտրությունները՝ մեղքը բարդել ընդդիմության վրա։ Եվ այս ամենի իմաստը ո՞րն է․ շարունակ խուսափել պատասխանատվությունից, մեղքը բարդել այլոց վրա։ Ինչո՞ւ է այս պահին սա անում. որպեսզի ապալեգիտիմացնի ընդդիմությանը և դրանից հետո բոլորը հանցագործությունները, բռնաճնշումները, ապօրինությունները ընդդինության նկատմամբ լինեն արդարացված։ Չի ստացվելու․․․»,- ասվում է տեսանյութում։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
