Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Մենյուի նման՝ ում ինչ ձեռնտու է, դա էլ ընդգծում է»․ Արշալույս Մղդեսյան

244
Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ., 11:30
«Մենյուի նման՝ ում ինչ ձեռնտու է, դա էլ ընդգծում է»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր բան է դիվանագիտությունը, հատկապես, երբ դրա պտուղները «վաճառվում» են ներքին լսարանին:
Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ պատերազմն ավարտելու վերաբերյալ համաձայնության են հասել:
Ի՞նչ է շեշտում Իրանն այդ համաձայնության մասին խոսելիս.
1. Նախ, որ հաղթել է պատերազմում:
2. Իրանի ծովային շրջափակումը վերացվելու է:
3. Ռազմական գործողությունները, այդ թվում՝ Լիբանանի, այն է՝ «Հըզբոլլահի» դեմ, դադարեցվելու են:
Ի՞նչ է ընդգծում ԱՄՆ-ն.
1. Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք:
2. Հորմուզի նեղուցը կբացվի նավագնացության համար:
Ռեստորանի մենյուի նման՝ ում ինչ ձեռնտու է, դա էլ ընդգծում է»: