«Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին»․ Սաթիկ Սեյրանյան
![]() Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սա, բնականաբար, հենց ԱԱԾ-ի ձեռքի գործն է, որը տարածում են ՔՊ-ամերձ ԶԼՄ-ներն ու սունկ-կեղծիք տարածող իրենց սոցցանցային հարթակները: Մինչ այդ էլ օդանավակայանում տեսագրել և տարածել էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարները: Ինչի հիման վրա եք մարդկանց ազատ տեղաշարժն արգելում, և, ի վերջո, դուք ի՞նչ իրավունք ունեք այդ տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին: Վերջնականապես արձանագրենք. Հայաստանում այսօր ԱԱԾ-ն ոչ միայն քաղաքացիների հեռախոսազրույցներն է ապօրինաբար գաղտնալսում, քաղաքացիներին հետապնդում, այլև ամոթալի կացնային գործիք է դարձել սրանց ձեռքին, ինչպես դատախազությունը, քննչական մարմինները, ոստիկանությունը, դատարանները... Սրանք բոլորը հանցակից են: Ժողովրդավարություն բառը, ինչքան ուժ ունեն, այլանդակել են»: Աղբյուրը` Սաթիկ Սեյրանյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
