Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ.

«Վաղը աղմուկ եք հանելու, երբ հերթը ձեզ հասնի». Արմենուհի Վարդանյան

124
Այսօր, 03:00
«Վաղը աղմուկ եք հանելու, երբ հերթը ձեզ հասնի». Արմենուհի Վարդանյան

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում, ժողովրդավարության պարտության մասին է: Եվ եթե պսևդոարևմտամետները, պսևդոինտելեկտուալները սա չեն նկատում, սա չեն արձանագրում, ցավում եմ:
Բայց հետևանքները զգալու եք նաև դուք, շուտով... Վաղը աղմուկ եք հանելու, երբ վաղը հերթը ձեզ հասնի, առանց նկատելու, կամ ձև եք տալու, թե չեք նկատել, որ հենց այսօրվա ձեր պահվածքով ու կույր ձևանալով եք խրախուսել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանը թաղվի ավտորիտարիզմի գիրկը»: