Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ.

«Սե՞նց դիկտատորներ են ճամփվել». Նարեկ Կարապետյան

79
Երեկ, 22:42
«Սե՞նց դիկտատորներ են ճամփվել». Նարեկ Կարապետյան

Ամեն անգամ, երբ հարցազրույց էի տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին, միշտ ասում էի, որ Հայաստանը պատմականորեն ժողովրդավար երկիր է, որպեսզի չգցեմ իմ երկրի վարկանիշն օտարի աչքին։
Մեզ հետ արված բազմաթիվ ապօրինություններից հետո էլ ասում էինք, որ մեր երկիրը «ժողովրդավար» է։
Այսօր ժողովրդի քվեով ԱԺ անցած ուժին, որը կօգներ մեզ ապահովել մեր պայքարն Ալիևի սահմանադրության դեմ, Ալիևի ծրագրերի դեմ, ուղղակի առանց բացատրության հանեցին ԱԺ-ից՝ չնայած դատարանի ուղիղ որոշմանը։
Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա։
Ունե՞նք իրավունք զիջելու։
Ո՛Չ։
Լինելու է դժվար, լինելու է անարդար, բայց սե՞նց դիկտատորներ են ճամփվել։ Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին»:

Աղբյուրը`   Նարեկ Կարապետյան