Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 14 հունիսի, 2026 թ.

ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

56
Այսօր, 22:18
ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

ԿԸՀ-ն պաշտոնապես բաշխեց մանդատները: Ըստ այդմ՝

ՔՊ–ն ստանում է 61 մանդատ, «ՈՒժեղ Հայաստան»-ը՝ 28 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

4 ազգային փոքրամասնությունների մանդատներից 3-ը ևս բաժին է հասնում ՔՊ–ին, որի մանդատների թիվը հասնում է 64–ի։ Խոսքը, մասնավորապես, եզդի, ռուս և քուրդ ազգային փոքրամասնությունների մասին է։ Իսկ ասորի ազգային փոքրամասնության մանդատը բաժին է հասնում «Ուժեղ Հայաստանին», որի մանդատների թիվը դառնում է 29։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով որոշումը, նշեց, որ որոշումը կարող է բողոքարկվել ՍԴ–ում որոշման հրապարակման օրվանից 5–րդ օրը մինչև ժամը 18:00-ն։