«Շտաբի մաքրուհին չէր կարող ինձ Դավոյով դիմել». Դավիթ Ղազինյան
![]() «Ընտրակաշառքի մեղադրանքը՝ որպես այդպիսին, իհարկե անհիմն է: Ինչքան որ ես պատկերացնում եմ, եթե այդ ձայնագրությունները մոնտաժված չեն, բայց կոնկրետ ընտրակաշառքի առումով ես չեմ տեսել մի դեպք, որին տրված լինի գումար և ասեն՝ «եկե՛ք մեզ ընտրեք»»,- այս մասին ԿԸՀ բակում Factor TV-ի հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը։ «Ֆակտոր»-ի լրագրողը մեջբերեց Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունից մի հատված․ «Ղազինյան Դավոն 1 միլիոն 400 հազարը տվել է Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան, կաշառք բաժանեն»: «Մենակ «Ղազինյան Դավոն» արդեն խնդրահարույց է, որովհետև ինձ «Դավո» դիմում է մի քանի ինձ հարազատ մարդիկ: Հաստատ այդ շտաբի մաքրուհին չէր կարող ինձ «Ղազինյան Դավոյով» դիմել, էլի: Եվ երկրորդը՝ չգիտեմ Արմանն ով է ու եզրակացնում եմ մոտավորապես ով կարող է լինել. թող իրենից հարցնեն՝ տվե՞լ եմ, թե՞ չեմ տվել։ Հակակոռուպցիոնում վարույթ կա: Իմ ինֆորմացիայով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գլխավոր դատախազությունը հաղորդում է տվել. հիմա պետք է ԿԸՀ-ն քննի անձեռնմխելիությունից զրկելու հարցը»,- նշեց նա։ |

«Մի գյուղում, որտեղ 740 նիկոլական կա, թութը չեն կարողանում արտահանել, թափում են»․ Արամ Գևորգյան
11017:30
«Մակրոնի կնիկը ջեմի համար մի 5 կիլո ծիրան էր ուզել»․ Ռուբեն Մխիթարյան
15116:24
«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն լեգիտիմ չեն»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
14315:12
«Երամակները և նախիրները՝ միջպետական ճանապարհին»․ Ոսկան Սարգսյան
11112:06
«Վաղը ակտիվ ցիկլոնի ներթափանցում է սպասվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
14110:42
«Ձայն ուտելը քիչ ա, պետք ա մարսել»․ Մհեր Մկրտչյան
15309:00
