Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե օտարերկրա գաղտնի ծառայություն լինեի, կօգտվեի այս առաջարկից»․ Անի Սամսոնյան

349
Կիրակի, 14 հունիսի, 2026 թ., 00:48
«Եթե օտարերկրա գաղտնի ծառայություն լինեի, կօգտվեի այս առաջարկից»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջին հայացքից թույն գաղափար է: Ինչ է եղել որ, թող դրսից ուղեղներ գան Հայաստան ու «ծաղկեցնեն մեր երկիրը»:
Բայց նախ առաջատար համալսարան ավարտածը Հայաստան չի գա և երկրորդ՝ դու, որպես Կառավարություն, նույնիսկ քո երկրի ուղեղներին օգտագործել չգիտես:
Ես եթե օտարերկրա գաղտնի ծառայություն լինեի, հաստատ կօգտվեի այս առաջարկից և «ուղեղներ» կներդնեի ինքնիշխան Հայաստանի պետական համակարգում: Եվ դա այնպես կանեի, որ նույնիսկ ԱԱԾ ֆիլտրերը չէին փրկի»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան