«Ճնշումները շարունակվելու են․ ընդդիմադիր վերնախավին «գլխատելու» է»․ Հովիկ Աղազարյան
![]() «Այն, որ ընտրություններն անցել են անարդար, անհավասար պայմաններում, բռնաճնշումների ներքո, դա փաստ է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Ասում էինք, որ հավաքական ընդդիմությունը հաղթում է, որովհետև հասարակության մեջ այդ մթնոլորտը կար, բայց ընդդիմությունը չմիավորվեց, այդ չհավաքվելու պատճառով էլ վարչապետին հաջողվում է կոտրել նրանց առանձին-առանձին, ճիպոտներն էլ առանձին-առանձին, որ կոտրում ես, հեշտ է լինում, իսկ միասին կոտրելը դժվար է կամ անհնար է։ Որպեսզի ընդդիմությունը հաղթի որևէ իշխանության, նրա ռեալ վարկանիշը պետք է 15-20 տոկոս ավելի լինի իշխանության վարկանիշից»,- նշեց Աղազարյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը գնում է ստալինիզացման ճանապարհով, որի հետևանքները շատ վատ կարող են լինել։ «Ճնշումները շարունակվելու են․․․ Վաղը մյուս օրը նա ընդդիմադիր վերնախավին «գլխատելու» է՝ հիմնականում «Ուժեղ Հայաստան»-ին, մի 30-40 հոգու էլ միջին խավից է ձերբակալելու, հետո որոշակի մարդկանց էլ կփորձի ներգրավել իր կողմ․․․ Եթե «Ուժեղ Հայաստան»-ը վստահ է, որ նման պրոցես տեղի չի ունենա, պետք է վերցնեն մանդատները, այդ 44 մանդատը մեծ ուժ է, էական ազդեցություն կունենա մեր պետության առաջ ծառացած մարտահրավերների կառավարման հարցում»,- ընդգծեց Աղազարյանը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
