Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 14 հունիսի, 2026 թ.

«ԱԺ մանդատները վերցնելը նշանակում է՝ խունտայի հզորացում, ընդդիմության թուլացում, ժողովրդի հուսալքում»․ Արմեն Այվազյան

114
Երեկ, 22:36
«ԱԺ մանդատները վերցնելը նշանակում է՝ խունտայի հզորացում, ընդդիմության թուլացում, ժողովրդի հուսալքում»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե շատ կարճ՝ ԱԺ մանդատները վերցնելը նշանակում է՝
ԽՈՒՆՏԱՅԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ + ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՈՒՄ + ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈՒՍԱԼՔՈՒՄ։
ԱԺ մանդատներից հրաժարվելը նշանակում է՝
ԽՈՒՆՏԱՅԻ ԹՈՒԼԱՑՈՒՄ + ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՈՒ ՀԶՈՐԱՑՈՒՄ։
Իսկ եթե մի փոքր մանրամասնենք, ապա ընդդիմության կողմից ԱԺ մանդատները վերցնելը նշանակելու է՝
1. Կեղծված ընտրությունների լեգիտիմացում։
2. ՔՊ-ի կողմից իրականացված իշխանազավթման լեգիտիմացում։
3. Փաշինյանական խունտայի դիրքերի ամրապնդում։
4. Քաղաքական հետապնդումների և բռնաճնշումների շարունակություն ու խորացում։
5. Ընդդիմության բարոյաքաղաքական հեղինակազրկում, թուլացում և աստիճանական քայքայում։
6. Ժողովրդի մեծամասնության հուսալքում և քաղաքական մասնակցության կտրուկ անկում։
7. ՀՀ Անկախության հռչակագրի վերացում և Հայաստանի սահմանադրական վիլայեթացում։
8. Տիգրանաշենի և այլ «անկլավների» հանձնում Ադրբեջանին՝ Հայաստանի փաստացի շրջափակման մշտական վտանգով։
9. Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների վատթարացում՝ ընդհուպ մինչև թշնամացում։
10. Հայաստանի Հանրապետության կազմաքանդման արագացում։
Հակառակ դրան՝ ընդդիմության կողմից ԱԺ մանդատները չվերցնելը, դրանցից պաշտոնապես հրաժարվելը նշանակելու է՝
1. Կեղծված ընտրությունների ապալեգիտիմացում։
2. ՔՊ-ի կողմից իրականացված իշխանազավթման քաղաքական ապալեգիտիմացում։
3. Փաշինյանական խունտայի թուլացում և աստիճանական քայքայում։
4. Քաղաքական բռնաճնշումների դեմ համակարգված և վճռական պայքար՝ ժողովրդական զանգվածների լայն ներգրավմամբ։
5. Ընդդիմության հեղինակության վերականգնում և հասարակական աջակցության աճ։
6. Ժողովրդի մեծամասնության քաղաքական ոգևորության և ակտիվության աճ։
7. ՀՀ Անկախության հռչակագրի պաշտպանություն և սահմանադրական հիմքերի պահպանում։
8. Տիգրանաշենի և այլ «անկլավների» հանձնումը կանխելուն ուղղված համաժողովրդական դիմադրություն։
9. Ռուսաստանի չեզոքության և Իրանի՝ որպես բնական դաշնակցի կարգավիճակի պահպանում։
10. Խունտայի արագընթաց քաղաքական կազմալուծում, նոր ընտրություններ և իշխանափոխություն։
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ խմբակային շահերից բխող կարճատես ընտրությունը կարող է ճակատագրական լինել»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան