2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
![]() 2026 թվականի հունվարի 21-ին Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում և Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող 2 անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 10-ին կայացած նիստում 2 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտման փաստի առկայությունը: Մասնավորապես՝ դատախազները, պատասխանատու լինելով մինչդատական վարույթի օրինականության համար, մի շարք քրեական վարույթներ սահմանված ժամկետում չեն պահանջել վարույթն իրականացնող մարմնից և ժամանակին չեն կայացրել համապատասխան դատախազական ակտեր: Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հունիսի 12-ի որոշմամբ, Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ. նվազ խստություն ունեցող կարգապահական տույժ է կիրառվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազը, բացի իր հսկողության ներքո գտնվող քրեական վարույթների նկատմամբ հսկողությունից, ղեկավարել և կազմակերպել է Կապանի կայազորի զինվորական դատախազության գործունեությունը (նախկինում Կապանի կայազորի զինվորական դատախազությունում է զբաղեցրել ինքնավար պաշտոն): Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հունիսի 12-ի որոշմամբ, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ: Աղբյուրը` ՀՀ Գլխավոր դատախազություն |

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
134Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
13515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
19509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
63009.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
17608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
14108.09.2026, 11:18
