Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան

273
Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ., 20:36
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկությամբ դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդին: Ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է և հաշվեհարդար։
Ո՞վ կարող է թվարկել ԵՊՀ գիտական խորհրդի անդամների անունները»։

Նշենք, որ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը քաղաքական-հասարակական գործիչ, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Անուշ Սեդրակյանն է։

Աղբյուրը`   Արա Պապյան