«Վարչական տույժեր են կիրառվել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ»․ ՀՌՀ
![]() Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ։ Որոշումը հրապարակվել է հանձնաժողովի այսօրվա նիստում։ «ՀՌՀ-ն որոշեց «ՇԱՐԿ» ՍՊԸ նկատմամբ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը խախտելու համար կիրառել 57-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով 400․000 ՀՀ դրամով, նաև Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները խախտելու համար կիրառել գրավոր նախազգուշացում: Հանձնաժողովը մայիսի 21-ին իրականացրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» տեսալսողական ծրագրի մայիսի 20-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և Օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Ըստ Արձանագրության՝ «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում խախտվել է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվության ներկայացման պահանջը։ Հանձնաժողովը որոշեց «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում: Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
