«Փաշինյանին հեռացնել այլևս պետք չէ. խնդիրն այլ է». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Բազմիցս գրել եմ նախընտրական շրջանում, որ Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավորությունն է, պատեհությունը: Շատերի համար թերևս բարդ է դա ընկալելը: Բարդ է պատկերացնելը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստացավ այնպիսի բովանդակություն՝ 2020-ից հետո, որ նրա համար իշխանությունը պահելը հիմա ավելի դյուրին գործ է, քան իշխանությունից հեռանալը, իշխանությունը թողնելը: Սամվել Կարապետյանի գործոնը այդ իմաստով էլ Փաշինյանի համար ժամանակի ու տարածության մեջ պատմական պատեհություն էր, և գուցե՝ վերջինը: Դրանից հետո նրա համար իշխանությունը պահելը միայն ու միայն բարդանալու է, իսկ ահա իշխանությունից հեռանալը՝ երբեք չի դյուրանալու: Այն, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել իր հաղթանակի մասին դեռևս ձայների հաշվարկի գործընթացի մեկնարկին, վկայում է, որ նա պատկերացնում է դա: Բայց, իհարկե մի բան է պատկերացնել, մեկ այլ բան՝ գտնել լուծում պատկերացրած բարդությունից: Նիկոլ Փաշինյանը լուծում ընտրեց՝ խճճվելը: Հիմա Հայաստանում որևէ ակտուալ ընդդիմության խնդիրը ավելի է պարզվել՝ տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը՝ հավաքական իմաստով Հայաստանը, այլ ոչ թե միայն աշխարհագրական ու վարչական: Տարանջատել, որ Հայաստանն էլ չխճճվի Փաշինյանի հետ: Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ: Այս ընտրությունից հետո դա այլևս արդիական չէ: Պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
