«Ջանդ յուղի, ապեր, քեզ ոչ Սերժն ա օգնելու, ոչ ալավերդցի գողականները». Էդմոն Մարուքյանը` Էդուարդ Շարմազանովին
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր տեսանյութով դիմում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին. «Հանրապետական կուսակցության տարբեր մանրումեծ տրամաչափի գործիքներ վիրավորական արտահայտություններով արձագանքում են առավոտյան մեր փոքրիկ եթերին: 2 րոպեանոց եթերում ցույց եմ տվել՝ ոնց է Սերժ Սարգսյանն աջակցում Նիկոլ Փաշինյանին, որևէ վիրավորական բան չեմ ասել: Էդ ա՝ ինչ ասես ասում են, բոլորով վիրավորում են, բայց այստեղ առանցքային Շարմազանովն է: Ճզմըմ ա ինձ: Էդոն ինձ լավ ա ճանաչում, մի անգամ էլի վիրավորել էր ինձ, եկավ ներողություն խնդրեց: Կնոջդ կբարևես, բան, ասի լավ, անցած լինի: Ինչի՞, որովհետև երեխեքս փոքր էին, պահանջեցի, որ պիտի հրապարակային ներողություն խնդրի, հրապարակային էլ ներողություն խնդրեց: Ուզում եմ ասել՝ Շարմազանով, երեխեքը մեծացել են, ապեր, կարող են իրենց շրջապատի մարդկանց հետ տեսնեն, որ իրենց հորը վիրավորում են: Դրա համար, Շարմազանով, էս անգամ դու չես կարա տենց ներվես: Ես քեզ պատժելու եմ ու քեզ ոչ Սերժն ա օգնելու, ոչ ալավերդցի գողականները: Հետևաբար դու արդեն գիտես՝ ես քեզ ոնց եմ պատժելու: Հրահանգավորված էդ ֆաս հրամանով, որ հարձակվել ես, չափ կա, անձնական վիրավորանք, որ տալիս ես, պիտի իմանաս: Քո երեխեքն էլ են բավականին մեծ, ես քեզ կյանքում անձնական վիրավորած կա՞մ: Ջանդ յուղի, ապեր: Կամ կարաս էլի լայվ անես, ասես՝ ներողություն եմ խնդրում: Մամիջանյան Հայկ, Աննա-Մաննա, ինչքան ընդեղ բան ունեք, ոտի եք հանել, դրանց չեմ արձագանքում, բայց դու անձամբ պատժվելու ես»: Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը
Էդմոն Մարուքյանի պատասխանը |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
