«Ալիևի սահմանադրությունը այլևս Հայաստանում չեն կարողանալու անցկացնել, բայց գնալու ենք ավելի խորք». Նարեկ Կարապետյան
![]() «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել՝ նշելով․ «Տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքում ՔՊ կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված տանում ընտրությունների, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Այս ամենը հաշվի առնելով՝ վաղը մենք դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած, 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, և չի կարող Ալիևի ցուցումով Սահմանադրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի խորք, որպեսզի վերանայվեն արդյունքները»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
