«Իշխանության ներկայացուցիչները սկսել են «տրոլինգ» անել ընդդիմադիր ուժերին»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Որքան հետևում եմ, իշխանության ներկայացուցիչները սկսել են «տրոլինգ» անել ընդդիմադիր ուժերին՝ այսպես ասած մանդատները վերցնելու թեմայով: Ընդ որում, բավականին ակնառու է, որ դրա շեշտադրումը մանդատները վերցնելու վրա է: Այստեղ ստանում ենք շատ հետաքրքիր մի պատկեր: Իշխանությունը «տրոլինգի» է ենթարկում թեման, փաստացի ստեղծելով փաստարկային հիմք այն ուժերի համար, որոնք ակնհայտորեն ակտիվ ձևով փորձում են «չվերցնելու» ճնշման ենթարկել ընդդիմության առաջատար ուժերին, որոնք անցնում են խորհրդարան: Ինչպես օրինակ սանկցիոն քայլերով ՌԴ-ն էր ըստ էության փաստարկային քարոզչական աջակցություն ցույց տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդդիմության դեմ, այդպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանի թիմն ինքն է փաստարկային աջակցություն ցույց տալիս այն շրջանակներին, որոնք քվեարկությունից անմիջապես հետո ամենաառանցքային հարց են դարձրել մանդատները չվերցնելու հարցն ու ըստ էության փորձում են ճնշում ստեղծել ընդդիմության առաջատար ուժերի շուրջ: Հետաքրքիր «կոմբինացիա» է իհարկե: Դրա համար եմ արդեն մի քանի օր խոսում այդ մասին, որ ընդդիմադիր ուժերից պահանջում է այդօրինակ «կոմբինացիաների» ծուղակում չհայտնվելու սառնասրտություն: Մանդատների հարցի արհեստական է: Ընդդիմադիր ուժերի առաջ ներկայումս շատ ավելի լուրջ և խորքային հարցեր են: Դրանցից են փորձում շեղել՝ արհեստական թեման գցելով կամ թեման արհեստականորեն առաջ գցելով, ինչպես «սայլը ձիուց առաջ կապելը»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
