«Սամվել Շահրամանյանի եղբորը տրամադրվել է 5 միլիարդի շինարարության տենդեր». Արթուր Օսիպյան
![]() «Ո՞վ է պսևդոէլիտան, ո՞ւմ է ասում պսևդոէլիտա: Ինքն ասաց՝ Շահրամանյանի հետ կապ ունես: Էդ Շահրամանյանի հետ ավելի շատ Նիկոլ Փաշինյանը կապ ունի, որովհետև Բակո Սահակյանն իր ընկերն ա, իսկ Շահրամանյանը Բակոյի կադրն ա: Շահրամանյանի եղբորը տրամադրվել է 5 միլիարդի շինարարության տենդեր: Ես գիտեմ, բայց դուք ճշտեք՝ այդ գումարները որտե՞ղ են գնում, ո՞ւմ են գնում, ինչի՞ ա գնում: Իսկ ինչ վերաբերում է (Արցախի) Ազգային ժողովի հետ կապված: Ես ինչ մտել եմ քաղաքականության մեջ, մինչև այսօր պայքարում եմ այդ ԱԺ-ի դեմ, ու էդ ԱԺ-ի մեծամասնությունը մտել է ԱԺ իր աջակցությամբ, դա իր ձևավորած Ազգային ժողովն է: Իր մեղքերն ու պիտակները թող չփորձի ինձ կպցնի»,- Նուբարաշենի ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Օսիպյանը: Նա նաև խոստացավ՝ մինչև վերջ է գնալու, որ Փաշինյանը պատասխան տա իր վիրավորանքների համար: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
