«Գյումրիում՝ 102-րդ ռուսական բազայի հարևանությամբ, հուշարձան պղծելը բացարձակ քաղաքական ակցիա է». Դերենիկ Մալխասյան
![]() Գյումրիում վանդալիզմի ու խուլիգանության դրսևորմամբ քաղաքական ակցիա են արել ընդդեմ Ռուսաստանի ու հայ-ռուսական հարաբերությունների։ Հայրենական մեծ պատերազմի 25-ամյակի առիթով կառուցված «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում անհայտ անձինք պոկել ու աղբամանն են լցրել հերոս քաղաքների հուշաքարերի վրա գրված անունների ոսկեգույն տառերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ռուսական կողմը ինչ զգայուն վերաբերմունք ունի Հայրենական մեծ պատերազմի հիշատակին նվիրված հուշարձանների նկատմամբ, Գյումրիում՝ 102-րդ ռուսական բազայի հարևանությամբ հուշարձան պղծելը բացարձակ քաղաքական ակցիա է։ Դեռևս դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նպատակ են հետապնդել պատվիրատուները, սակայն հայ-ռուսական առանց այն էլ լարված հարաբերությունները սաբոտաժ անելուն շատ նման է։ Սա տրամաբանական շարունակությունն է Արթիկում նմանատիպ հուշարձանի ապամոնտաժման ու տեղափոխման քաղաքականության։ Աղբյուրը` Դերենիկ Մալխասյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
