«Առաջիկայում ունենալու ենք նոր բացահայտումներ, ձերբակալություններ և հետապնդումներ»․ Արթուր Նահապետյան
![]() «Ես չեմ կարող ասել, որ ունեցել ենք 100 տոկոս ընտրական հանցագործությունների բացահայտման ցուցանիշ, բայց միևնույն ժամանակ կարող ենք ասել, որ ՀԿԿ-ն աշխատել է արդյունավետ։ ՀԿԿ-ն իրականացրել է 100-ից ավելի բացահայտումներ և քննել 115 քրեական վարույթներ, որոնք առաջիկայում ավելանալու են, ունենալու ենք նոր բացահայտումներ»,- ԱԺ-ում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ «Խնդրում եմ ընտրություններից հետո չկանգնել»,- դիմելով ՀԿԿ նախագահին՝ ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Խնդրելու կարիք չկա, ՀԿԿ-ն շարունակում է այդ ոլորտում ակտիվ աշխատանք կատարել։ Վստահեցնում եմ՝ մենք կունենաք նոր բացահայտումներ, օպերատիվ մարմնում ունենք դեպքեր, որոնք չեն հանրայնացվել, այսինքն՝ չեն գնացել բաց քննության փուլ, առաջիկայում գնալու ենք, իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ»,- նշել է Նահապետյանը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
