ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր ճամբարում հետընտրական հիմնական տրամադրությունը շարունակում է մնալ սպասողական. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հունիսի 14-ին հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները։ Այս ընդհանուր անորոշության պայմաններում առավել հստակ դիրքորոշում ունի «Հայաստան» դաշինքը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ դաշինքի առաջնորդը ավելի շատ հակված են չվերցնել պատգամավորական մանդատները՝ ամբողջական պատասխանատվությունը երկրի կառավարման արդյունքների համար թողնելով «Քաղաքացիական պայմանագրի» վրա։ Միաժամանակ, վերջնական որոշումը դեռ չի հրապարակվել, քանի որ, ինչպես հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասնական դիրքորոշում կձևավորեն։ Ավելի բարդ իրավիճակում է հայտնվել քաղաքական դաշտի նոր խաղացողը՝ «Ուժեղ Հայաստանը»։ Տեղեկացանք, որ մինչ այս պահը կուսակցության թիմի անդամները չեն հանդիպել առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։ Միայն Նարեկ Կարապետյանն է շփվում հորեղբոր հետ, իսկ պատգամավոր ընտրված և չընտրված թեկնածուները հիմնականում խմբերով հանդիպում են միմյանց հետ և քննարկում ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ ցուցակի առաջնորդ Նարեկ Կարապետյանը, բացի ԲՀԿ-ի ճակատագրի որոշմանը սպասելուց, հրապարակավ բավականին ուշագրավ կանխատեսում է արել՝ հայտարարելով, որ հնարավոր կլինի «գողանալ» կամ իրենց կողմը տանել 8 ՔՊ-ական պատգամավորների։ Ծանր ու բարդ որոշման առաջ են կանգնած ընդդիմադիր ուժերը՝ մանդատները վերցնե՞լ, գնալ խորհրդարան և առաջիկա հինգ տարիներին այսօրվա ընդդիմության նման թիրախավորվել, քննադատվել, ծեծվել ու քաղաքական ճնշումների ենթարկվել, թե՞ հրաժարվել մանդատներից։ Բայց մանդատներից հրաժարվելն էլ այնքան հեշտ չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ։ Դրա համար «Ուժեղ Հայաստան» դաշինքի 150 հոգանոց ցուցակի բոլոր անդամները պետք է ԿԸՀ ներկայացնեն հրաժարականի դիմումներ, նույնը՝ «Հայաստան» դաշինքի 134 անդամները, իսկ եթե վերահաշվարկից հետո ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը, ապա նաև կուսակցության 150 թեկնածուները։ Կկարողանա՞ն քաղաքական ղեկավարները ազդել բոլորի վրա և ապահովել միասնական որոշում՝ դժվար է ասել։ Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունն ամբողջությամբ վստահ չէ սեփական ցուցակներում ներգրավված բոլոր անձանց վրա, և հենց այդ պատճառով էլ նախկինում մանդատներից հրաժարվելու օրակարգերը, որպես կանոն, մինչև վերջ չեն սպասարկվել։ Գուցե լինեն ընդդիմադիրներ, ովքեր ՔՊ-ի կողմը կանցնեն։ Չմոռանանք, որ Գեղամ Նազարյանը՝ զոհված Աբգարի հայրը, ընդդիմադիր լոզունգներով ԱԺ մտավ, հիմա ՔՊ-ի աջակիցն է դարձել»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
