«Ամերիկյան ուղղաթիռի խոցման միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ». Վարդան Ոսկանյան
342
Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ., 22:24
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառմամբ, պնդել է, որ երեկ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականացնող կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանի այս հարձակմանը։ Իրանական կողմն այս պահի դրությամբ չի հաստատել, որ ուղղաթիռը կործանվել է Իրանի ԶՈւ-ի կողմից։ Մի կողմից միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ հրադադարի ռեժիմում գտնվող, սակայն միմյանց պարբերաբար հարվածներ հասցնող կողմերի համար, իսկ մյուսից՝ լուրջ ազդանշան առ այն, որ իրանական կողմը լիովին վերահսկում է ոչ միայն Հորմուզի նեղուցի ջրերն, այլ նաև օդային տարածքը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
