Դանիան, Հունաստանը, Նիդերլանդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը. Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին։ Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը՝ ի նպաստ բարգավաճման և կայունության»։ Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Հունաստանը հույս ունի ամրապնդել մեր երկու բարեկամ երկրների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը և շարունակել զարգացնել Հայաստանի հարաբերությունները Եվրոպական Միության հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։ Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է. «Ցանկանում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Այս արդյունքները հստակ հաստատում են նրա կողմից որդեգրված տարածաշրջանային խաղաղության, կապակցվածության և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման օրակարգը։ |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
