«Ինչ տեղի ունեցավ 2019-ին, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքն է հայ ժողովրդի նկատմամբ». Լևոն Զուրաբյան
![]() «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խնդրանքով ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել 2019-ին. «Այն, ինչ տեղի ունեցավ 2019-ին, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքն է հայ ժողովրդի նկատմամբ: Մեզ առաջարկված էր մի պլան, ընդ որում՝ Մինսկի խմբի համանախագահության կողմից, որով մենք ընդամենը պետք է հանձնեինք 5 շրջան Ղարաբաղից դուրս, պահպանեինք հայկական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի, Քելբաջարի ու Լաչինի նկատմամբ, իսկ Քելբաջարը վերադարձնելու համար Ադրբեջանը պետք է համաձայնվեր մեզ համար ընդունելի՝ Լեռնային Ղարաբաղի ստատուսին: Նման պլանը նա մերժել է: Ի դեպ, ոչ մի խոսք չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, և դա սուտ է, որ ինքն ասում է, թե 1996-ից խոսվում էր, թե Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: ՍՈՒՏ: Ինքը մերժեց, թաքցրեց իր ժողովրդից, հետո մեր ճնշման տակ հրապարակեց ու խայտառակվեց: Որովհետև կանչվել էր բանավեճի, հրապարակելուց հետո ասաց՝ դե լավ, էլ բանավեճ պետք չի. իհարկե պետք չի, որովհետև ամեն ինչն արդեն պարզ էր»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
