Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.

«Չտրվենք ՔՊ-ի սադրանքներին, բայց նաև չվախենանք ոչ մի սպառնալիքից»․ Նաիրի Հոխիկյան

254
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2026 թ., 16:48
«Չտրվենք ՔՊ-ի սադրանքներին, բայց նաև չվախենանք ոչ մի սպառնալիքից»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբոքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ են ՔՊ անդամները հարձակվում մարդկանց վրա։
Այս հարցը բարդ պատասխան չունի։
Սրանք մի կողմից ահաբեկված են իշխանությունը կորցնելու հեռանկարից, դրա համար ոչնչի առաջ կանգ չեն առնում, պատրաստ են ամեն տեսակի հանցագործության, միայն թե պահեն իշխանությունը, մյուս կողմից՝ լավ գիտեն, որ իրենց բոլոր հանցանքները չտեսնելու են տալիս իրավապահ մարմինները։
Կարևորը, մենք՝ հայերս, չտրվենք Նիկոլի ու նրա ՔՊ-ի սադրանքներին, բայց նաև չվախենանք ոչ մի սպառնալիքից կամ հարձակումից։ Եթե հայերս չվախենանք, մի քանի օր անց թուրքական ՔՊ-ն այլևս չի լինի Հայաստանի իշխանություն»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան