ԱԱԾ շենքի վրա դյուրավառ շշեր նետած երիտասարդի գործով նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ։ Դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։ Մեր տեղեկություններով՝ իրավապահներին տված ցուցմունքում Րաֆֆի Մանդալյանը բացատրել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունն այդ հարցի շուրջ ավելի են խորացրել իր անհանգստությունը։ Մանդալյանը նշել է, որ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակը եղել է, իր ձևակերպմամբ, կոտրել հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիների մի հատվածը լրջորեն մտահոգված է երկրի ապագայով։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
