Գյուղացիները բարձրաձայնում են գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների մասին
![]() Այսօր՝ մայիսի 29-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհին, Արշալույս գյուղի վարչական տարածքում, նույն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում՝ կապված լոլիկի և գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների հետ։ «Ամբողջ տարին աշխատում ենք, որպեսզի գարնան այս շրջանում եկամուտ ունենանք, սակայն ինչպես լոլիկը, այնպես էլ այլ գյուղմթերքներ չենք կարողանում արտահանել։ Վարկեր ենք վերցնում, հող մշակում, թունաքիմիկատներ գնում, բանվորների աշխատավարձ ենք վճարում և բազմաթիվ այլ ծախսեր անում, բայց բերքը չենք կարողանում իրացնել։ Արդյունքում վարկերը մնում են մեր ուսերին, և չենք կարողանում դրանք մարել»,- նշել են գյուղացիները։ Գյուղացիները հայտնել են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա իրենք կդիմեն բողոքի այլ քայլերի»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
