Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Սև ծովում նավի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին
![]() Թուրքիային պատկանող բեռնանավը՝ Վանուատուի դրոշով Սև ծովում անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, տուժել են Թուրքիայի երկու քաղաքացիներ։ Այս մասին նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մեր մտահոգությունը՝ կապված Սև ծովում պատերազմի վերջին սրացման հետևանքով մեր տարածաշրջանի համար առաջացած ռիսկերի և սպառնալիքների հետ, ինչպես նաև մեր նախազգուշացումները մեր երկրի համար այդ պատերազմի հնարավոր բացասական հետևանքների մասին, արտահայտվում են բոլոր կողմերին, որոնք ներգրավված են այս հարցում՝ բոլոր մակարդակներում։ Մենք կրկնում ենք մեր նախազգուշացումը բոլոր շահագրգիռ կողմերին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել պատերազմի անկառավարելի սրացման։ Մեր կոչերը՝ Սև ծովում քաղաքացիական նավերի նավագնացության անվտանգությունն ապահովելու և պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելու վերաբերյալ, մնում են ուժի մեջ»,- նշվում է հայտարարության մեջ։ |

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
10219:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
17411:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
27409:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
424Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
268Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
145Երեկ, 12:24
